Գագիկ․
Բարև Ձեզ: Կմեկնաբանե՞ք հետևյալը, թե ինչ է նշանակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել … աշխատանքներին կամ ծառայություններին համանման գործունեությունները: Ո՞րն է համանմանության սահմանումը։ Տվյալ դեպքում ցանկանում եմ հասկանալ՝ ինչու՞ է լուսանկարչական գործունեությունը (դասակարգիչը՝ 74,20,0) համարվում համանման դիզայներականին։
լուսանկարչական գործունեությունը համանման է դիզայներականին, քանի որ նկարների հետ կարող են նաև մշակման աշխատանքներ կատարվել համակարգչով։
Բարև Ձեզ: Իմ կարծիքով դրանք համանման չեն, քանի որ նույն դասում չեն գտնվում: Իսկ Հարկային օրենսգրքի 39 հոդվածի համաձայն՝
ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Հոդված 39.
Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը
4. Օրենսգրքի կիրառության իմաստով՝
1) աշխատանքների կամ ծառայությունների, բացառությամբ էլեկտրոնային ծառայությունների, բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան,
2) աշխատանքը կամ ծառայությունը, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, համարվում է Օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքին կամ ծառայությանը համանման, եթե այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են համապատասխանաբար՝ տվյալ հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքը կամ ծառայությունը:
3 Դասակարգչի կառուցման և կոդավորման սկզբունքները
1. Դասակարգիչը կառուցված է հնգաստիճան դասակարգման սկզբունքով:
2. Դասակարգումը կատարվում է հիերարխիկ-ֆասետային մեթոդով:
4. Դասակարգչի առաջին աստիճանում առանձնացված են ամփոփիչ խմբավորումները, որոնք նշված են լատինական տառերով՝ A-U և ներկայացնում են տնտեսության հիմնարար ճյուղերը: Տառային նշանակությունները կոդի բաղկացուցիչ մաս չեն կազմում:
5. Դասակարգչի երկրորդ և երրորդ աստիճաններում գործունեության տեսակները խմբավորված են
հատվածներով և խմբերով (համապատասխանաբար 2 և 3 նիշեր)` ըստ արտադրվող և օգտագործվող ապրանքների ու ծառայությունների բնույթի:
6. Դասակարգչի չորրորդ աստիճանում գործունեության տեսակները խմբավորված են դասերով (4 նիշ), որոնց հիմնական հատկանիշը հանդիսանում է ապրանքների և ծառայությունների տեսակը:
7. Դասակարգչի հինգերորդ աստիճանում գործունեության տեսակները մանրամասնեցված են ենթադասերի մակարդակով (5 նիշ): Այս մակարդակը նախատեսված է ազգային տնտեսության առանձնահատկություններն արտահայտելու համար:
8. Դասակարգիչը բաղկացած է գործունեության տեսակների անվանումներից և համապատասխան կոդերից:
Կարծում եմ նույն դասը, հետևաբար նաև համանման կլինեն, եթե 4 նիշ համապատասհանի, իսկ Ձեր դեպքում 4 նիշի համապատասխանություն չկա:
74.10 Դիզայներական մասնագիտացված գործունեություն
74.20 Լուսանկարչության բնագավառում գործունեություն: