Մովսես․
Բարև Ձեզ։ Այլ ընկերություն (ոչ հայկական) ինձ որոշակի ոչ ֆինանսական աջակցություն է տրամադրում, և ինձանից պահանջվում է իրավաբանական հասցե և հարկ վճարողի համար: Մոտակա 1 տարին ոչ մի գումար չեմ աշխատելու, միայն ընկերություն է հարկավոր գրանցել, ԱՁ կամ ՍՊԸ, ո՞րն է ավելի հարմար, որպեսզի քիչ հարկեր վճարեմ։
հստակ գռեք թե այդ օգնությունը ինչի համար ու ինչ կարգավիճակով են ձեզ տրամադում, հասցե կարող եք տան հասցեն նշել,, հարկ վճարողի համար հիմա կարող եք ֆիզ.անձով ստանալ ձեր տարածքային հարկայինից:
այդ դեպքում ինչի եք ուզում ընկերություն գրանցել, ԱՁ կամ ՍՊԸ,
Շնորհակալ եմ պատասխանի համար։
Աջակցություն է սկսնակ startup ների համար, տրամադրելու համար պահանջում է մի քանի տեսակներից որևիցե մեկի տրամադրում բիզնեսի հասցեյի հաստատման համար։
ֆիզ.անձով ՀՎՀՀ կարող եք ունենալ, դա չի փոխվի հետո կարա դառնա ԱՁ հվհհ,
եթե հնարավոր է գործեք որպես ֆիզ.անձ, չէ ԱՁ գրանցվելը դժվար չի, ՍՊԸ դեռ պետք չի գրանցվել,
Շնորհակալություն։ Այդ տարբերակի մասին տեղյակ չէի, այդպես ավելի լավ կստացվի։
Խոսքը ոչ ֆինանսական աջակցություն մասին է։