Ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր

Հովհաննես.

Բարև ձեզ:
ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ հարկեր և հաշվետվություններ։
1․ ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ (հավաստագիր ունի, աշխատում է հարկման ընդհանուր համակարգում) ի՞նչ հարկեր է վճարոմ։
2․ Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել հարկային մարմին, և եթե կան հաշվետվություններ, որոնք պետք է հանձնել ՏՏ Նախարարություն (ամսական, եռամսյակային, տարեկան), խնդրում են ասել։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
12 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

ՏՏ ոլորտում աշխատող ոչ ռեզիդենտ Ա/Ձ-ն եթե ունի հավաստագիր,ապա պետք է գործի ընդհանուր հարկման համակարգում։

Աննա

Եթե խնդրեմ կարող եք մանրամասնել նաև այն դեպքի համար որ չունի հավաստագիր, ծառայություն մատուցում է ՀՀ-ից դուրս, գործում է շրջհարկի դաշտում, օրինակ՝ ինքնահաշիվ պետք է գրել, թե՞ ոչ և արդյո՞ք առաջանում է ոչ ռեզիդենտի շահութահարկ։

Last edited 2 տարի առաջ by Accountant.am
Tigran

Պետք է գրել հաշվարկային փաստաթուղթ, հնարավոր է առաջանա ոչ ռեզիդենտի շահութահարկ, կախված է նաև երկրից։

Ալլա

Հանձնում է նույն հաշվետվությունները ինչ որ ռեզիդենտ հարկման ընդհանուր համակարգում գործող ԱՁ, ԱԱՀ հաշվարկ, շահութահարկի հաշվարկ, եկամտային հարկի հաշվարկ։

Հովհաննես

Տարեկան սոց․ վճար վճարու՞մ է (կացության քարտ և սոց․ քարտ չունի)։
Շնորհակալություն։

Հովհաննես

Բարև ձեզ: ՀՀ տարածքում աշխատող ոչ ռեզիդենտ ԱՁ-ի հարկերը և հաշվետվությունները։
1․ ՀՀ տարածքում աշխատող ոչ ռեզիդենտ ԱՁ (աշխատում է շրջանառության հարկով) տարեկան ի՞նչ հարկեր է վճարում։
2. Հաշվետվության 244 ձևը հանձում է, թե՞ ոչ (կացության քարտ չունի)։
Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։

Tigran

2 Եթե ունի սոցվճարողի համար հաշվետվության 244 ձևը հանձում է,

Հովհաննես

Շնորհակալություն։

Լուսինե

ԲՏ նախարարությանը ամեն ամիս նաև կիսամյակակին հաշվետվություն պետք ա հանձնեք։

Հովհաննես

Ինչ հաշվետվություններ պե՞տք է հանձնենք։
Շնորհակալություն։

Լուսինե

Եթե ունեք հավաստագիր, ԱԱՀ-ի դաշտում եք աշխատում, եկամտային հարկը 10% եք վճրում, շահութահարկ չեք վճարում, եթե արտերկրի հետ եք աշխատում, ապա ԱԱՀ չեք վճարում, շրջ․հարկի դեպքում վճարում եք 5% շրջ․հարկ, եկամատային հարկն էլ սովորական աշխատողների դեպքում 21%, տարեկան հաշվետվություններն էլ 244 և 240։

Հովհաննես

Շնորհակալություն։