Ոչ ռեզիդենտի աշխատանքի ընդունում

Մարտին.

Հարգելի կոլեգաներ, ի՞նչ առանձնահատկություններ կան ոչ ռեզիդենտին աշխատանքի ընդունելու դեպքում: Նա ունի սոց. քարտ, սակայն չունի ՀՀ անձնագիր: Արդյո՞ք պետք է անհատական հաշիվ բացելու համար հայտ ներկայացնել սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ: Եվ ինչպե՞ս է հարկվում ոչ ռեզիդենտի ստացած աշխատավարձը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
LENA

ՀՀ օրենքը եկամտահարկի մասին
Հոդված 22. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հարկման առանձնահատկությունները

1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց եկամուտներ վճարելիս հարկային գործակալները հարկը պահում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հետևյալ չափերով`
Եկամտի տեսակը`
ապահովագրությունից ստացված ապահովագրական
հատուցումներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց
ստացված եկամուտներ 5%

ռոյալթիներ, տոկոսներ, գույքը վարձակալության
տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ
և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված
եկամուտներից). ինչպես նաև հայաստանյան աղբյուրներից ստացված
այլ եկամուտներ 10%
սոցիալական վճար կատարում եք 3%

Լիլիթ

Բարև Մարտին:
Անհատական հաշիվ բացելու համար հայտ ներկայացնում եք, քանի որ սոց վճար պահվում է, աշխատավարձն հաշվակելիս ուղղակի 32500 դրամ անձնական նվազեցում չի կատարվում:

N...

Անպայման պետք է կացության քարտ ունենա, և աշխ. պայմանագիրը կնքեք որոշակի ժամկետով` մինչև կացության քարտի վավերականության ժամկետի լրանալը: Աշխատավարձից նույն հարկերն եք պահում, ոնց որ մյուսներինը, միայն անձնական նվազեցում չեք կատարում (32500):