Սամվել․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն օնլայն խորհրդատվական ծառայություն է մատուցել արտասահմանյան ընկերության: Արտարժույթով գումարն ստացել է ՀՀ դրամով հաշվին: Առկա է անգլերենով ինվոյս, որտեղ գումարն արտարժույթով է նշված: Ճի՞շտ Է հաշիվ վավերագրում արժեքն նշել ինվոյսում նշված գումարի` ծառայությունն մատուցելու ամսաթվի ԿԲ փոխարժեքով:
Փաստացի փոխանցված և դրամ դարձած գումարն ուրիշ է: Այդ գումարից նաև միջազգային փոխանցման տուրք է պահվել: Տուրքն եթե նվազեցվող ծախս լիներ, պետք է կրկին հաշվարկվեր ԿԲ փոխարժեքով, բայց արդեն փաստացի փոխանցմա՞ն օրով:
ՀՕ, հոդված 16
Բարև Ձեզ։ Համաձայն ՀՕ հոդված 16-ի՝ անհրաժեշտ է կիրառել հաշիվ վավերագրի դուրս գրման ամսաթվի ԿԲ փոխարժեքը, որը որպես կանոն ինտերնետային կայքերում երևում է որպես նախորդ օրվա փոխարժեք։
Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ռեզիդենտ ֆիզիկական անձի և Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի (բացառությամբ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատության) միջև կատարվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքների դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ավելացված արժեքի հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը, Օրենսգրքի 4-րդ բաժնի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձը կամ ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատությունը, ձևավորվող հարկման բազաները և սկզբնական արժեքները որոշվում են համապատասխան հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործարքների ճշգրտման արդյունքում Օրենսգրքով սահմանված կարգով ճշգրտող հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու հանգամանքից կամ անկախ հետագայում այդ գործարքի մասով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթը չեղարկելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից
Սույն հոդվածի կիրառության իմաստով, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև տվյալ օրվա ժամը 16:00-ն հրապարակված միջին փոխարժեքը:
Բացի ՀՕ 16 հոդվածից ,այեք նաև հ. 39,40
Հիմք ընդունեք ինվոյսի ամսաթվի նախորդ օրվա ԿԲ-ի փոխարժեքը։