Ո՞ր ձևը պետք է ուղարկել շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Գոհար.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Սուրճի Ա/Ձ-ի և սննդի խանութի Ա/Ձ-ների համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտը ուղարկում եմ 201 ձևը՞, թե՞ նոր կիրառվող 262 ձև-ը: Իսկ ծաղկի խանութի համա՞ր:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Պարզաբանեք՝ սուրճի Ա/Ձ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
Ընդհանրապես, եթե գործունեության տեսակը առևտուր է, ապա 201 ձև-ը:

Լուսինե

Գոհար ջան, հանձնեք «201․ Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն» ձևը, իսկ «262. Հայտարարություն՝ հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ» ձևը այն դեպքերի համար է, երբ ԱՁ / կազմակերպությունը պետք է օրենքի համաձայն համարվի ԱԱՀ վճարող այլ գործունեությունների մասով, սակայն հանրային սննդի մասով ցանկանում է համարվել շրջանառության հարկ վճարող: