Ողջույն,
Հարգելի փորձագետներ:
Եթե աշխատակիցը Հայաստանից դուրս է եկել առանց աշխատանքից ազատման և այլևս չի վերադառնալու, ինչպե՞ս պետք է տվյալ աշխատակցի աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպել, ո՞ր հոդվածով է անհրաժեշտ ուղղորդվել:
Կանխավ շնորհակալություն:
ԱՕ հ.113 1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
9) անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքում.
հ.123 Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու` առանց աշխատողին ծանուցելու:
Ուղորդվեք Աշխատանքային օրենսգրքի 112-113-րդ հոդվածներով: