Ալինա․
Բարև ձեզ, մենք միկրոձեռնարկատիրություն ենք, և խնդրում եմ բացատրեք՝ անաշխատունակության վճարի ժամանակ եկամտային հարկը (5 000 դր) գործատուի՞ վճարվող գումարից ենք հանում, թե՞ պետ․ բյուջեի վճարումից։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ալինա․
Բարև ձեզ, մենք միկրոձեռնարկատիրություն ենք, և խնդրում եմ բացատրեք՝ անաշխատունակության վճարի ժամանակ եկամտային հարկը (5 000 դր) գործատուի՞ վճարվող գումարից ենք հանում, թե՞ պետ․ բյուջեի վճարումից։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Դուք վճարում եք գործատուի հաշվին, ապա դիմումը փոխհատուցման հարկայինում հաստատվելուց հետո, որ ներկայացնեք սոցապ կփոխհատուցվեք պետբյուջեից:
Դուք անհասկանալի եք գրել։ Դուք ամեն ամիս վճարում եք եկամտային հարկ պետ բյուջե, եթե ներկայացվել է ձեզ բյուլետեն, դուք հաշվարկում եք այն, վճարում եք աշխատակցին ձեր հաշվից, ներկայացնում եք եկամտային հարկի հաշվարկով, որտեղ երևում է ձեր նպաստի գումարը՝ եկամտային հարկից պակասեցված, դուք այդքան պակաս եկամտային եք վճարում բյուջե, եթե ձեր հաշված նպաստի գումարը ավել է ձեր վճարվելիք եկամտային հարկի գումարից, ապա դուք ներկայացնում եք տեղեկանք սոցապ, որտեղից ստանում եք “ձեր գրպանից” վճարված տարբերությունը։
Եթե նկատի ունեք, որ եկամտային հարկը պահվում է գործատուին բաժին ընկնող 5 օրվա նպաստից կամ բյուջեի հաշվին վճարվող մնացած օրերի նպաստից, ապա այն պահվում է ընդհանուր գումարից, այո, միկրոձեռնարկատիրության դեպքում 5 000 դրամ է։ Հաշվարկեք նպաստը, պահեք եկամտային հարկը ու վճարեք աշխատողին և երբ եկամտային հարկի հաշվարկում կներկայացնեք այն, բյուջեի հաշվին բաժին ընկնող մասը կփոխհատուցվի եկամտային հարկի հաշվին, եթե չբավականացնի այդ ամսվա եկամտային հարկը, ապա պետք է դիմեք գումարի վերադարձման համար։