Լիանա․
Բարև ձեզ։ Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը ցանկանում է կնքել հանձնարարության պայմանագիր որպես հանձնարարող, որտեղ հանձնակատարը պարտավորվում է հանձնարարողի անունից և նրա հաշվին կատարել ավիատոմսերի վաճառք։ Կասե՞ք՝ այս դեպքում ո՞րն է համարվելու Հանձնարարողի հարկման բազան ՝ ամբո՞ղջ ստացված գումարը, թե՞ միջնորդավճարը։
Որքանով տեղյակ եմ, ավիատոմսերի վաճառքի դեպքում Դուք յուրաքանչյուր ամսվա վերջում պետք է դուրս գրեք հաշիվ միայն միջնորդավճարի մասով, և շրջանառության հարկի հաշվարկի համար հարկման բազա կլինի միջնորդավճարը։
Բոլոր այն միջնորդային գործունեությունների դեպքերում, երբ հաշիվը դուրս է գրվում ամբողջ գումարի չափով, շրջանառության հարկը հաշվարկվում է ամբողջ գումարի չափով։ Միջնորդային գործունեություն ծավալելու որոշ դեպքերում ավելի նպատակահարմար է ընտրել ընդհանուր հարկման դաշտը։
Շնորհակալ եմ
Միջնորդական ծառայությունների մատուցումից (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության պայմանագրերի հիման վրա ծառայությունների մատուցումից) ստացվող եկամուտը որոշվում է հանձնակատարի, կոմիսիոների կամ գործակալի վարձատրության և նրանց կողմից իրենց անունով կատարած ծախսերի դիմաց, որպես փոխհատուցում, ստացվող հատուցման հանրագումարով:
Տիգրան ջան այսինքն,ինչ գումարի չափով որ հաշիվ դուրս գրենք, դա է լինելու մեր եկամուտը՞
հա, բայյց մյուս կողմից էլ ինչքան իրենք հաշիվ գրեն դա էլ ծախս է ,