Ո՞ր ամիսներն են մտնում արձակուրդայինի հաշվարկի մեջ

Բարև Ձեզ: Կօգնե՞ք ճիշտ հաշվարկել արձակուրդայինը, եթե նոյեմբեր 2-ից արձակուրդի գնա աշխատողը, ո՞ր ամիսներն են մտնում հաշվարկի մեջ: Աշխատանքը 5 օրյա է, 25 աշխ. օրով, սոց. վճար վճարող չէ: Հետևյալ ամիսներին ստացել է՝
2020թ. սեպտ. 103 400
Օգոստոս 103 400
Հուլիս 103 400
Հունիս 103 400
Մայիս 103 400
Ապրիլ 103 400
Մարտ 103 400
Փոտրվար 103 400
Հունվար 71 105 /ամսվա կեսից է աշխատել/
2019թ. դեկտեմբեր 229 218 /135 818 արձակուրդային + 94 000 պարգևատրում/,
դեկտեմբերի 3-ից հունվարի 14-ը արձակուրդում:
Նոյեմբեր 94 000
Հոկտեմբեր 94 000
Սեպտեմբեր 141 000
Օգոստոս 141 000

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

2019թ. դեկտեմբեր ու 2020-ի հունվարի ամիսները հաշվարկին չեն մասնակցում, սակայն հաշվարկից բաց է թողնվել 2020-ի հոկտեմբեր ամիսը, որը հաշվարկում պետք է ընդգրկվի:

Իննա

Միջին ամսական հաշվելու համար, ներառում եք արձակուրդ գնալու նախորդ ամսվանից 12 ամիս, Ձեր դեպքում հոկտեմբերից եք հաշվում, ոչ թե սեպտեմբերից։ Ներառում եք լրիվ աշխատած ամիսները /այն ամիսները, որոնցում արձակուրդ է եղել չեք ներառում/: Միջին ամսականը ստանալուց հետո բաժանում եք 21-ի և բազմապատկում արձակուրդի օրերի քանակով:

Ալլա

Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:
Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում, ինչպես նաև զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ամիսները:
Եթե սույն մասի երկրորդ պարբերությունում նշված պատճառներից որևէ մեկով տասներկու ամիսները չեն ձևավորվում կամ միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու պահանջն առաջացել է մինչև աշխատողի առաջին աշխատանքային տարին լրանալը, ապա աշխատողի միջին աշխատավարձի չափը հաշվարկվում է` տվյալ ժամանակահատվածում մյուս բոլոր ամիսների ընթացքում աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (բացառությամբ պարգևատրման գումարների) ընդհանուր գումարն այդ ամիսների թվի վրա բաժանելու միջոցով, իսկ պարգևատրման գումարները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

Nerses

Եթե 2020թ. հոկտեմբեր ամսվա աշխատավարձը լինի 103 400 կստացվի 100 589:

Anushik

Հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում: Պետք է վերցնեք 2020 թվականի փետրվարից – հոկտեմբեր, 2019 թվականի՝ սեպտեմբերից – նոյեմբեր ամիսները:

Anushik

Հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և (կամ) արձակուրդում և (կամ) ոչ իր մեղքով պարապուրդում: Պետք է վերցնեք 2020 թվականի փետրվարից – հոկտեմբեր, 2019 թվականի նոյեմբեր ամիսները:

Արմինե

Անչափ շնորհակալ եմ