Մարիամ.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնել մի հարցում։ Մինչև 17.01.2019թ. գտնվել եմ ֆիզ. արձակուրդում, որից հետո հիմնարկը լուծարվել է։ Փետրվարի 3-ից անցել եմ գրանցված այլ աշխատանքի, սակայն համավարակի պատճառով այս պահին հարկադիր պարապուրդի մեջ եմ գտնվում և չեմ վարձատրվում։ Որքան գումար եմ ստանալու, եթե պայմանագրով գրված է 92 000դր։ Նախապես շնորհակալություն:
Նախ սխալ է Ձեր աշխատավարձը, եթե սոց. վճար վճարող եք պետք է կազմի 92 618, իսկ հարկադիր պարապուրդի գումարը պետք է կազմի աշխատավարձի երկու երրորդի չափով, ոչ պակաս 68 000 դրամից:
Կօգնեք հասկանալ՝ ինչքա՞ն գումար պիտի ստանամ։
Գրանցված եմ փետրվարի 3-ից, աշխատել եմ 2 ամիս, մնացած ժամանակ հարկադիր պարապուրդի մեջ եմ գտնվում։ Հուլիսի 20-ից ֆիզ. արձակուրդի մեջ եմ։
Ես ստացել եմ 31 750 դրամ, քանի որ հունվարին գրանցված չեմ եղել։