Ո՞վ պետք է հաստատի դուրս գրված հաշիվը

Արտո.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել, որ հաշիվ եմ դուրս գրում, կարգավիճակը գրում է՝ ենթակա է հաստատման, դա ո՞վ պետք է հաստատի։ Եթե ամեն ինչ ճիշտ լրացնում եմ, ինչու՞ է սխալ տալիս:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Դիմացի կողմը պետք է հաստատի, որ ամեն ինչ ճիշտ է, և ստացել է ապրանքը կամ ծառայությունը:

Արտո

Ես եմ ծառայություն մատուցել և դրա համար հաշիվ եմ դուրս գրել, դիմացի կողմը սովորական քաղաքացի է։ Իր անձնագրային տվյալներ եմ գրել, անուն հասցե և ստորագրել, ինքը գումարը ինձ փոխանցել է բանկով:

Ալլա

Իսկ որտե՞ղ է սխալ տալիս։

Արտո

Որ ստորագրում եմ, Ալլա ջան, ամենավերջում գրեց սխալ, փոքր պատուհան բացեց, բայց երբ նայում եմ իրան պդֆ ֆայլով, ցույց է տալիս, որ ստորագրված է այս մարդու անունով։ Այսինքն՝ նորմա՞լ է եղել է:

Ալլա

Եթե դուրս գրված հաշիվներ կամ հաշվարկային փաստաթղթեր բաժնում, ցույց է տալիս հաստատված` նշանակում է ոչ մի խնդիր չկա։

Tigran

Ֆիզ. անձին հաշիվ դուրս գրելիս նշվում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը: Տեսեք՝ ինչն է պակաս, չհաստատելը խնդիր չի ստեղծում ձեր համար:

Արթուր

Կարծում եմ՝ ոչ մի խնդիր չի առաջանա, եթե հաշիվները չհաստատվեն։ Նման իրավիճակ է նաև ՀՎՀՀ չունենալու մասին նշում կատարելու դեպքում (օրինակ՝ ոչ ռեզիդենտ կազմակերպությունների դեպքում), երբ տվյալ կազմակերպությունը հնարավորություն չունի էլեկտրոնային հաստատելու ստացված հաշիվը։ Սակայն որոշ կազմակերպություններ հաշիվները տալիս են հաստատելու՝ ստորագրելով գրիչով և “խոնավ” կնիքով։ Սակայն նշեմ, որ դրա պահանջը օրենքներում չեմ հանդիպել:

Armine Mkrtchyan

Դուրս գրված հաշիվը հաստատում է ստացող կողմը: