Ո՞վ է վճարում նպաստը

Հարութ․

Բարև Ձեզ: Մեկ հարց.
ժամանակավոր անաշխատունակության նպաստը ու՞մ միջոցներով է տրվում՝ գործատուի՞, թե՞ պետբյուջեի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիլիթ

Առաջին 5 օրը վճարում է գործատուն, մնացած օրերի համար վճարվում է պետական բյուջեից:

Հարութ

Շնորհակալ եմ արձագանքի համար:

Tigran

Գործատուն վճարում է, սակայն հետո գործատուն դիմելով ու հաշվարկը հաստատվելուց հետո պետբյուջեից տրվում է փոխհատուցում վճարված գումարի չափով։

Ալլա

Եթե մայրության նպաստ է, ապա պետ. բյուջեի հաշվին։

Nerses

Վճարում է գործատուն, բայց փոխհատուցվում է պետբյուջեի հաշվին համապատասխան փաստաթղթերը ներկայացնելուց հետո։

Հարութ

Բարի:

Մարիաննա

Վարձու աշխատողի ժամանակավոր անաշխատունակության նպաստը ժամանակավոր անաշխատունակության առաջին հինգ աշխատանքային օրերի համար վճարվում է գործատուի միջոցների հաշվին, որը չի փոխհատուցվում, իսկ նպաստի մնացած մասը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
Փոխհատուցման ենթակա գումարը վճարվում է նպաստի ամսվա եկամտային հարկի հաշվին, եթե եկամտային հարկը բավականացնում է, հակառակ դեպքում գործատուն դիմում է ներկայացնում գումարի փոխհատուցման համար։

Հարութ

Շնորհակալ եմ մանրամասն ներկայացնելու համար)

karine

Հաշվարկում և վճարում է գործատուն, այնուհետև ստանում է փոխհատուցում բյուջեից։