Մելիք․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Մոռացել եմ շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը ուղարկել, և Ա/Ձ-ն հայտնվել է ԱԱՀ դաշտում։ Հունվարին դուրս եմ գրել հաշիվ վավերագիր՝ համարելով շրջանառության հարկով հարկվող, ինչպես նաև ՀԴՄ կտրոններում չեմ առանձնացրել 16,67% ԱԱՀ-ն և ԱԱՀ-ից ազատված գործարքները։ Տվյալ պարագայում ինչպե՞ս վարվել և ինչպե՞ս լրացնել ԱԱՀ հաշվարկը։
Հարգելի Մելիք, ներկայացրեք ՊԵԿ ԱԱՀ հաշվարկը, որի արդյունքում կձևավորվի տույժ ու տուգանք։
Հունվարին դուրս եմ գրված հաշիվ վավերագիրը չեղյալ արեք ու փոխարենը հարկային հաշիվ դուրսգրեք, հունվարի,փետրվարի ԱԱհ հաշվարկները ներկայացրեք, ՀԴՄ կտրոնների հաշվով լուծեք այդ հարցը ձեր սպասարկողի հետ,
Ներկայացրեք հաշվետվություն ՊԵԿ և տույժ ու տուգանք կսահմանվեն։
ԱԱՀ-ի հաշվարկ պետք է ներկայացնեք հունվարից սկսած, հդմ-ի հետ կապված դիմեք ՊԵԿ կուղորդեն