Աննա․
Շրջհարկով աշխատող ԱՁ-ն դուրս է գրել հարկային հաշիվներ վեց ամսվա ընթացքում, հանձնել է յուր ամսվա համար ԱԱՀ-ի հաշվետվություն, ունեցել է ԱԱՀ-ով ձեռքբերում, հաշվանցել է ԱԱՀ-ն։ Տեսնելով սխալը՝ հանձնել է շրջհարկի եռամսյակային հաշվետվությունները, առաջացել է շրջհարկ, սակայն ԱԱՀ-ի հաշվետվությունները մնացել են անփոփոխ։ Ի՞նչ սպասել։
Իսկ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում հանձնե՞լ եք։
չեիք կարոող հաշվանցել է ԱԱՀ-ն,ճշտեք նորից ԱԱՀ հաշվարկները,
Հարգելի Աննա, եթե դուք համարվում եք շրջ. հարկով աշխատող ընկերություն, ապա ԱԱՀ հաշվետվությունները զրոացրեք և ՊԵԿ դիմում գրեք սխալ հաշվետվություններ հանձնելու համար: Ձեզ կներկայացվի վարչական տուգանք 10 000 դրամ /եթե առաջին անգամ է տարվա մեջ/ և տույժ` չվճարված հարկերի մասով, օրական 0.04%։