Անի.
Բարի օր: Կասե՞ք, եթե ավտոտեխսպասարկման կենտրոն է և շրջհարկով է աշխատում, քանի՞ % է վճարում շրջհարկ, և եռամսյակ է՞: Շնորհակալ եմ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Բարի օր: Կասե՞ք, եթե ավտոտեխսպասարկման կենտրոն է և շրջհարկով է աշխատում, քանի՞ % է վճարում շրջհարկ, և եռամսյակ է՞: Շնորհակալ եմ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Այս դեպքում շրջհարկը վճարելու եք 5%, հաշվետվության 16 կետն եք լրացնելու 16.Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ: Այո, շրջհարկը եռամսյակային հաշվետվություն է, պիտի հանձնեք մինչև հոկտեմբերի 20-ը:
Եթե ավտոտեխսպասարկման ծառայություն եք մատուցում , ապա դա հարկվում է եռամսյակային 5 տոկոսով, բայց եթե նաև ավտոմասեր եք վաճառում դա արդեն պետք է առանձին հաշվառում իրականացնեց և հարկեք 5 մինուս 4 տոկոսով, ոչ պակաս 1.5 տոկոս:
5% է վճարվելու շրջհարկ, եռամսյակի հաշվով:
Շրջ.հարկի հաշվետվությունը եռամսյակային է, %-ը՝ 5:
5% է, շրջհարկի հաշվետվություները, եռամսյակը մեկ է և տարվա վերջում տարեկանը տալուց հետո, վճարելու եք տարեկան 60 000 շահութահարկ և, եթե սոց. վճարող եք՝ 60 000 սոց. վճար։
Հարգելի Անի, հաշվետվությունը տալիս եք եռամսյակային, իսկ հարկը 5%:
Եռամսյակը մեկ պիտի տաք շրջհարկի հաշվետվություն, պիտիվճարեք եռամսյակում ստացած հասույթի 5 տոկոս շրջհարկ, պիտի վճարեք ամսական 5.000 դրամ եկամտային հարկ, իսկ սոց վճարող համարվելու դեպքում գումարած 5.000 դրամ սոցիալական վճար
Հարգելի Արա, խնդրում եմ նաև իմ հարցին պատասխանել: Շինարարական ԱՁ-ն ևս աշխատում է շրջհարկով : Հաշվարկը և հաշվետվությունը նու՞յնն է:
Հանձնում եք եռամսյակային հաշվետվություն, եռամսյակային վճարում 5% հարկ։
Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ՝ 5%, ծախսերի նվազեցման հնարավորություն չունի: Հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու եռամսյակը: