Շրջհարկի դիմում

Լիլիթ․

Բարի Ձեզ, հարցս հետևյալն է․ եթե ՍՊԸ -ն 2022-ին գործունեության դադարեցման հայտարարություն է տվել և մինչ այժմ վերսկսում չի տվել, շրջհարկ վճարող համարվելու դիմում 2023-ի համար հիմա՞ պետք է տա , թե՞ գործունեությունը վերսկսելուց հետո։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
13 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գայանե

շրջհարկ վճարող համարվելու դիմում 2023-ի համար պետք է տա գործունեությունը վերսկսելու հայտարարություն ներկայացնելուց հետո՝ 20-օրյա ժամկետում։

Լիլիթ

շնորհակալ եմ , իսկ հղում կարո՞ղ եք տալ

Գայանե

ՀՕ հոդված 253-ից 265

Լիլիթ

254 հոդվածի կետ1-ի 5-րդ մասում կարդացի, որ վերսկսելու օրվանից սկսած 20,-րդ օրը ներառյալ պետք է ներկայացվի շրջհարկ վճարող համարվելու հայտարարություն, սակայն հենց հարցս այդտեղից էր առաջացել, 2022թ․-ին դադարի ժամանակահատվածում եռամսյակային 0-ական հաշվետվություններ ուղարկել եմ , հիմա եթե 2023-ին դեռ չեմ վերսկսել գործունեութնունը, շրջհարկի հայտարարություն էլ չեմ ուղարկում, շրջհարկի եռամսյակին 0-ական հաշվետվություն էլի պետք է ուղարկե՞մ, Շնորհակալ եմ արձագանքնելու և օգնելու համար

Գայանե

Եթե 2022թ․ 4-րդ եռամսյակի համար 0-ական հաշվետվություն ուղարկել եք , 2023թ-ի 1-ին ,2-րդ․․․․ եռամսյակների համար շարունակելու 0-ական շրջհարկի հաշվետվությունների կարիք չկա: 2022թ.-ի համար ուղարկեք նաև տարեկան ձև240 և ձև244:

Անահիտ

Շրջհարկով աշխատող ՍՊԸ-Ն պե՞տք է արդյոք ներկայացնի 240 և 244 ձևերը։

Tigran

ոչ դա ԱՁ-ներն են ներկայացնում, եթե ԱԱՀ-ով գործեիք 240 ձևը կներկայացնեիք,

Tigran

կներկայացնեք գործունեությունը վերսկսելուց հետո

Լիլիթ

2023-ին դեռ չեմ վերսկսել գործունեութնունը, շրջհարկի հայտարարություն էլ չեմ ուղարկում, շրջհարկի եռամսյակին 0-ական հաշվետվություն էլի պետք է ուղարկե՞մ, Շնորհակալ եմ արձագանքնելու և օգնելու համար։

Tigran

այո, եթե հոկտեմբերի 1-ից մինչև կասեցման հայտարարություն տալը ընկած օրերի հաշվով,

Լիլիթ

2022թ․ 4-րդ եռամսյակի համար 0-ական հաշվետվություն ուղարկել եմ , 2023թ-ի 1-ին ,2-րդ․․․․ եռամսյակի համար շարունակելու՞ եմ 0-ական շրջհարկի հաշվետվություն ուղարկել։

Tigran

ոչ կարիք չկա,քանի դեռ վերսկսման հայտարարություն չեք ներկայացրել,

Karine։

Եթե դադարեցման մեջ է ՍՊԸ֊ն 0֊ ական չեք ներկայացնում։