Շրջանառության հարկով աշխատելու հայտարարության ներկայացման ժամկետներ

Դիանա․

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատելու հայտարարությունը գործունեությունը սկսելուց հետո ինչքա՞ն ժամանակ հետո պետք է ներկայացնենք, ԱՁ-ն բացելուց հետո ե՞րբ ենք գործունեության սկսում տալիս և ո՞ր ձևով: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Knarik Hokhanyan

Ա/Ձ ն բացելուց 20 աշխատանքային օրվա ընթացքում պետք է դիմում ներկայացնեք էլեկտրոնային տարբերակով: Մտեք հաշվետվություններ բաժին, շրջ.հարկ և դիմում…

Ալլա

20 օրվա ընթացքում, գրանցման պահից սկսած։

Լևոն

20 օրվա ընթացքում էլեկտրոնային տարբերակով:

Tigran

ԱՁ-ն գրանցվելուց հետո 20 օրվա համակարգով ներկայացնում եք շրջհարկով գործելու հայտարարությունը: Էլեկտրոնային ստորագրություն պետք է ունենալ այն ներկայացնելու համար:

Լիլիթ

ՀՕ հոդված 254-ը կարդացեք:

Նաիրա

Եթե նոր գրանցված ԱՁ է, ապա պետական ռեգիստրում գրանցման օրվանից հաշված 20-րդ օրը ներառյալ ժամկետ ունեք շրջ հարկի հայտարարությունը տալու: 201 Ձևն է: Իսկ եթե գործունեությունը դադարեցրել եք ու նորից վերսկսում եք, վերսկսման դիմումը հարկային ուղարկելու օրվանից հաշված 20 օրյա ժամկետում էլի 201 Ձևով:

Nerses

Գրանցման պահից սկսած 20 օրվա ընթացքում շրջհարկի հայտ պետք է ներկայացնեք:

Դիանա

Շնորհակալ եմ բոլորիդ