Կարեն․
Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս:
Հարց․ կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում այս միտքը։ Եթե կարելի է՝ օրինակ կբերե՞ք։
մեթոդական հարց է սա, ավելի լավ է դիմեք ֆիննախ, ոնց գրել են թող բացատրեն,
Շրջանառության հարկը փոխարինող հարկ է։ Այն օրենքով սահմանված կարգով ,չափերով ու ժամկետներում առևտրային կազմակերպությունների , անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից իրականացվող գործունեության համար պետական բյուջե վճարվող ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) և շահութահարկին փոխարինող հարկ է։ Քանի որ պետական բյուջեում առանձին տողային հոդվածով նշված չէ շրջանառության հարկից մուտքեր, ուստի Ձեր կողմից վճարված շրջանառության հարկը պետ. բյուջե է մուտքագրվում , որպես շահույթահարկ (40%) և ԱԱՀ (60%)։