Անահիտ․
Հանրային սննդի օբյեկտը (ռեստորան), որտեղ նաև ալկոհոլային խմիչք և զովացուցիչ ըմպելիքներ են մատուցվում սնունդի հետ, հարկվում է հանրային սննդի 6 % դրույքաչափով, հարկի գումարից նվազեցվու՞մ են խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը (3 %֊ով)։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անահիտ․
Հանրային սննդի օբյեկտը (ռեստորան), որտեղ նաև ալկոհոլային խմիչք և զովացուցիչ ըմպելիքներ են մատուցվում սնունդի հետ, հարկվում է հանրային սննդի 6 % դրույքաչափով, հարկի գումարից նվազեցվու՞մ են խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը (3 %֊ով)։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Հարկի գումարից չեն նվազեցվում խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը, քանի որ հանդիսանում են խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարում և հարկվում 20 տոկոսով:
Հանրային սննդի կազմակերպում
Այս հատվածը ներառում է անմիջական տեղում սպառման համար պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև կերակրատեսակների հետ մատուցվող խմիչքների վաճառքը և սպասարկումը ռեստորաններում, սրճարաններում, այդ թվում՝ ինքնասպասարկման կամ պատրաստված սննդի դուրս տանելու հնարավորությամբ, վաճառասեղանի կանգնակի մոտ, նստելատեղերով կամ առանց նստելատեղերի:
Վերը նշված իմաստով դա էլ չի՞ համարվում հանրային սննդի գործունեություն և հարկվում 6 %-ով։
Համարվում է, սակայն բնութագրման շարունակության մեջ գրված է. «Այստեղ չի ներառվում անմիջական կամ տեղում սպառման համար չնախատեսված պատրաստի սննդի արտադրությունը, ինչպես նաև սննդամթերքի մշակումը (տես՝ 10 հատվածը՝ «Սննդամթերքի արտադրություն», և 11 հատվածը՝ «Խմիչքների արտադրություն»)»:
Այո, քանի որ խմիչքները և ըմպելիքները հանդիսանում են «Հանրային սննդի կազմակերպում» տնտեսական գործունեության դասակարգչի բաղկացուցիչ մասը։
Այդ դեպքում խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերի 3 %֊ը կարո՞ղ եմ նվազեցնել շրջ. հարկից։
Այո, քանի որ ինչպես վերը նշվեց՝ ըստ դասակարգչի այն մտնում է հանրային սննդի մեջ։