Արփինե.
Բարև ձեզ։ Շրջանառության հարկի առաջին եռամսյակի հաշվետվության մեջ չի լրացվել 5.7 կետը՝ նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար։ Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես ճիշտ վարվել, այդպես թողնել, երկրորդ եռամսյակում ավելացնե՞լ, թե՞ ճշգրտող հաշվետվություն է պետք ուղարկել:
Ներկայացրեք ճշգրտող հաշվետվություն, ինձ մետ նման խնդիր եղել է:
Ուշացում չի համարվի, չէ՞:
Բարև Ձեզ: Ներկայացրեք ճշգրտված հաշվետվություն:
Իրավունք ունեք մինչև հարկային ստուգումը կամ սխալներ ինքնուրույն հայտնաբերելու դեպքում ներկայացնել ճշգրտված հաշվարկներ, որի ներկայացման դեպքում որևէ վարչական տույժ չի կիրառվի:
Շնորհակալ եմ շատ, բայց գրանցել չի լինում, բերում է՝ «հաշվետվության ստուգումը չի հաջողվել»։
Որպես նոր հաշվետվություն կազմեք, հին լրացվածը մի խմբագրեք, ու ներքևում կարող է հարցնել՝ «պահպանել այս տեսքով», պտիչկան դրեք ու գրանցեք:
Որպես նոր եմ փորձել ճիշտն ասած, ներքևում ոչինչ չի բերում, վերևի հատվածում դա է բերում։ Հնարավոր է կապի խնդիր է համակարգում, կրկին կփորձեմ։ Շատ շնորհակալ եմ։
Կներեք մի բան էլ հարցնեմ, էս հաշվետվության ճշգրտումից մեր հարկի թիվը չի փոխվելու, ապրանքի վաճառք չենք ունեցել , հարկը՝ ծառայության մատուցումից է առաջացել, հնարավոր է ՞ որ դրա համար չի լինում ուղարկել ճշգրտողը՞
Այո, պատճառը ծառայության մատուցումից եկամտի մեջ է, քանի որ շրջ. հարկի թվից հարկի որոշ չափով նվազեցման հնարավորություն տրված է առևտրով, հանրային սննդի գործունեությամբ զբաղվողներին: Առևտրի դեպքում՝ 4 տոկոսի չափով, իսկ հանրային սննդի դեպքում՝ 3 տոկոսի չափով, իսկ ՊԵԿ հաշվետվությունների ծարագրային համակարգը ավտոմատ կարգով է նկատի առնում նվազեցումների հաշվով էլ փաստաթղթերը, իսկ Ձեր դեպքում ծառայությունից է, որը ստանդարտ 5 տոկոսով է հարկվելու: Իսկ տարածքի վարձակալության հաշվով ավելացնեմ՝ եթե անգամ ֆիզ. անձի է պատկանում պայմանագրի հիման վրա, որպես հարկային գործակալ Դուք եք վճարելու նրա անվամբ 10 տոկոս եկամտային հարկը և 165 համարի հաշվետվությամբ ներկայացնելու:
Մի հարց էլ 165 ձևի մասին. ԱՁ-ն տարածք է վարձակալել նոտարով հաստատված ֆիզ. անձից (այս դեպքում՝ հորից) 26.08.2019թ., բայց գործունեություն այդ տարածքում սկսել է 2020 թվականից, կարո՞ղ է արդյոք չներկայացնել 165 հաշվետվությունը:
ՀՕ Հոդված 156. Եկամտային հարկի հաշվարկները և այլ փաստաթղթերը ներկայացնելը
5,Հարկային գործակալները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում նախորդ հարկային տարվա ընթացքում միայն պասիվ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց, նրանց եկամուտների, այդ եկամուտներից հաշվարկված և պահված եկամտային հարկի վերաբերյալ անհատական տեղեկություններ։
Քանի որ դուք նախորդ տարում եկամուտներ չեք վճարել ֆիզ անձին ձեր պայմանագրի շրջանակներում, ապա հաշվարկ ներկայացնելու կարիք չկա։
Շնորհակալ եմ շատ:
Արփինե, տարածքի վարձակալության դեպքում օրենքի պահանջ է՝ ոչ հարկային, որ այն գրանցված լինի կադաստրում, որի մասին տվյալները կադաստրը տրամադրում է հարկայինին, այնպես որ իմացեք՝ եթե 2019թ.-ի հաշվով խնդիր չկա, ապա 2020թ.-ի հաշվով նկատի առեք:
Շնորհակալ եմ շատ, անպայման, ուղղակի ասել էին, որ տվյալ մարդու անունով գրանցված ԱՁ-ին է պատկանում տարածքը, հետևաբար դա պետք է ԱՁ-ն ներկայացներ իր եռամսյակայինի հաշվետվության մեջ, բայց հաշիվ դուրս չէին գրել, խնդրեցի ճշտեն՝ ինչու՞, և պարզվեց, որ տարածքը տվյալ մարդուն որպես ֆիզ. անձ է պատկանում։
Բարև ձեզ: Կներեք, վարձավճարի հետ կապված արձանագրություն էին ուղարկել, զանգեցի համապատասխան բաժին (արձանագրություն կազմած), ասեցին, որ պետք է 189 ձևում 2019թ. նույնպես ներառեմ և ուղարկեմ, իսկ այսուհետ ամեն ամիս, բայց նաև տարեկան 165 ձևը։ Հարցրեցի՝ բայց էդպես կրկնակի հարկ չի՞ առաջանա։ Ասեցին, որ չի առաջանա։
Ճիշտ են ասել, 165 ձևը ընդամենը տեղեկություններ տալու մասին է, իսկ վճարումները և պահումները որպես հարկային գործակալ 189 ձևով է:
Բարև ձեզ։ Ինքնուրույնաբար հայտնաբերված և ճշտված հաշվետվությունը վարչական հետևանքներ չի առաջացնում։ Նույն ժամանակաշրջանի համար ներկայացրեք նոր ճշտված հաշվետվություն։