Arpi.
Շրջանառության հարկ վճարող դեղատունը դեղերը ձեռք է բերում ԱԱՀ վճարող ընկերությունից։ Շրջանառության հարկի հաշվետվության մեջ ապրանքների ձեռքբերման ծախսը հաշվու՞մ եմ ԱԱՀ ներառյալ /նվազեցման համար/:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Arpi.
Շրջանառության հարկ վճարող դեղատունը դեղերը ձեռք է բերում ԱԱՀ վճարող ընկերությունից։ Շրջանառության հարկի հաշվետվության մեջ ապրանքների ձեռքբերման ծախսը հաշվու՞մ եմ ԱԱՀ ներառյալ /նվազեցման համար/:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
+
Քանի որ շրջհարկ վճարող եք, ապա ԱԱՀ մտնում է ինքնարժեք և ծախսագրվում է ԱԱՀ ներառյալ, այսինքն՝ նվազեցման ենթակա է ամբողջ գումարը:
Այո, ամբողջական արժեքով եք նվազեցնում:
Այո, այն համարվում է ապրանքների ձեռքբերում ու շրջանառության հարկի հաշվետվության մեջ ապրանքների ձեռքբերման ծախսերի 4 տոկոսի չափով նվազեցում կատարելու հնարավորությունը ունեք:
Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) 5% դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ՆԵՐԱՌՅԱԼ` ԱԱՀ-Ի, ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԵՎ (ԿԱՄ) ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ) 4%-ը կազմող գումարի չափով: