Արտյոմ․
Բարև ձեզ, մի քանի հարց ունեմ շրջհարկի հաշվետվության լրացման հետ կապված, օրինակ՝
1. Հաշվետվության 5․4․1․ տողում լրացնում եմ ձեռքբերված ապրանքի գի՞նը;
2. 5.4.2 իրացման և վարչական ծախսեր տողում կարո՞ղ եմ գործուղման ծախսեր, կամ աշխատավարձ նվազեցնել;
3. Ի՞նչ է նշանակում Վայլդբերիզի կողմից դուրս գրված հաշիվները՝ հանձնակատարի ծառայություններ, այդ գումարները կարո՞ղ եմ նվազեցնել 5.4.2 տողում:
Շնորհակալություն։
իրացման ծախսերը նայեք 121 հոդվածում ու ըստ դրա նվազումներ արեք, ձեռքբերված ապրանքի գինը պետք է փաստաթղթով ամրագրված լինի,
Շնորհակալություն հարգելի Տիգրան, իսկ մաքսային հայտարարագիրը բավարար հի՞մք է որպես ձեռքբերման փաստաթուղթ նվազեցման համար և ընդհանրապես:
այս տարի դա հիմք չէ որպես ձեռքբերման փաստաթուղթ նվազեցման համար