Վահագն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն զբաղվում առևտրով։ Վերջացավ 3-րդ եռամսյակը, և շրջանառության հաշվետվության մեջ նկատեցի, որ ձեռքբերումների գծով ծախսերի տողում 5․4 տողում կարծես կա անճշտություն՝ 30․09․24թ-ին ստացված հարկային հաշիվները ինքնաշխատ չեն ներառվել 5․4 տողում, բայց այդ հարկային հաշիվներով ձեռք բերումները նույնպես նախատեսված են վաճառքի համար, հիմա չգիտեմ՝ ինքնուրույն ուղղե՞մ այդ տողը, թե ինչ որ բան ճիշտ չեմ հասկանում։ Նշեմ, որ 30․09․24թ-ին դուրս գրված հարկային հաշիվների և դուրս գրման ամսաթիվը և մատակարարման ամսաթիվը նույնն է՝ 30․09․24։
Այո, իհարկե կարող եք ինքնուրույն ուղղել այդ տողը, քանի որ ծրագիրը շատ դեպքերում ինքնաշխատ թիվը սխալ է լրացնում, դուք ճիշտ թիվը լրացրեք:
ինքնուրույն ուղղեք այդ տողը,ներկայացրեք ճշտված հաշվարկ, դրանից խնդիր չի լինում, երբ կատարում եք սխալի ուղղում,