Անահիտ․
Բարև Ձեզ: Կազմկերպությունն աշխատում է շրջանառության հարկով:
- Միակողմանի գնման ակտով ձեռքբերումների համար ազատվա՞ծ է եկամտային հարկ տալուց:
- Հանրային սննդի շրջհարկից միակողմանի գնման ակտով ձեռքբերումները նվազեցվու՞մ են:
- Մինչև 300 000 մեկ հատը և ամսական մինչև 3 մլն պե՞տք է լինի գնման ակտերի գումարը:
Շնորհակալություն նախապես։
հարկային գործակալ չի հանդիսանում, վաճառող կողմը պետք էվճարի եթե հասնում է,
եթե այս պայմանները ապահովված են.
Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
նայեք անկանխիկ գործարքների օրենքը
Հարգելի Տիգրան շնորհակալ եմ արձագանքի համար: Ձեր նշած օրենքների կետերը ես նայել եմ:ՈՒզում էի այլ հաշվապահների կարծիքներ լսել օրենքի մեկնաբանման հետ կապված: