Շուկայից ձեռքբերում կատարելու դեպքում

Ani.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Շրջանառության հարկի դեպքում, եթե շուկայից ձեռք բերում է արվում, ապա ի՞նչ հարկեր են առաջանում: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Էդգար

Ոչ մի… 11% եկամտային հարկ չեն վճարում շրջանառության հարկ վճարողները:

Inessa

Հարգելի Անի, շուկայից ձեռքբերումը շրջանառության հարկի հետ կապ չունի, կապ ունի եկամտային հարկի հետ: Պետք է հաշվեք 11% եկամտային հարկ, վճարեք և ներառեք համապատասխան ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ:

Թեմուր Գալստյան, ք.Հրազդան

Բարև Անի, այս դեպքում ոչ մի հարկային պարտավորություն էլ չի առաջանում, քանի որ համաձայն “Շրջանառության հարկի մասին” ՀՀօրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջի շրջանառության հարկ վճարողներն ազատվում են “Եկամտային հարկի մասին” ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 7-րդ մասով գործակալի համար սահմանված պարտականությունների կատարումից:

ՌԵԱԼ ՀԱՇՎԱՊԱՀ ՍՊԸ

Եթե աշխատում եք Շրջանառության Հարկով, ապա միանշանակ կարող եք վստահ լինել, որ ազատված եք Շուկայից գնումների համար վճարվող 11% հարկից:
Շրջանառության հարկի մասին օրենքում պարզ գրված է` Այդ հարկով աշխատողները շուկայից գնումների դեպքում 11 % ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ:

Լավագույն մաղթանքներով,
“Ռեալ Հաշվապահ” ՍՊԸ որակավորված հաշվապահական գրասենյակ և անվճար խորհրդատվություն
ք. Երևան, Գրիբոյեդովի 60,
Հեռ. 055-29-24-20
realhashvapah.am