Շուկայից ձեռքբերում

Նարինե․

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Խնդրում եմ եթե կարող եք հիմնավոր (օրենքին հղում տալով) պատասխանեք՝ ինչպե՞ս կարելի է ձևակերպել․ մուտքագրել նյութեր, որոնք օգտագործված են և ումից որ «ձեռք» են բերվում, չունի և չի կարող տրամադրել փաստաթուղթ։ Ես գիտեմ, որ կարելի է գնման ակտով նման բաներ ձևակերպել, բայց դա կարո՞ղ է լինել շուկայից ձեռք բերում և հիմա որ տոկասադրույքով է հարվելու։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ տվյալ գործարքը, եթե ՍՊԸ-ն ցանկանա վաճառել տվյալ նյութը։

Կանխավ շներհալակալ եմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ձեռք բերման մասով նայեք ՀՕ հ,150 մաս 13,եկամտայինով հարկումը 20 տոկոս, իսկ վաճառքը արդեն սովորական կերպով կանխիկով կամ փոխանցումով,հաշվով:

Artur Ananyan

Հարգելի Նարինե, կարևոր է նաև, թե որ հարկային դաշտում եք աշխատում։ Եթե շրջանառության հարկ վճարող եք, ապա համաձայն ՀՕ Հոդված 263. Շրջանառության հարկ վճարողների կողմից այլ հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը, ազատվում եք օրենսգրքի 150-րդ հոդվածի 13-րդ մասով հարկային գործակալի համար սահմանված պարտավորությունների կատարումից:

Ալլա

Եթե ԱԱՀ վճարող եք , ապա վճարում եք 20 տոկոս եկամտային հարկ և ենթակա չէ այդ հարկը շահութահարկի տեսակետից նվազման, եթե այլ հարկային դաշտում եք գործում, ապա չեք վճարում այդ քսան տոկոսը։