Շինության ձեռքբերում

Սեդա․

Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձից պետք է ձեռք բերի ՀՄ (շենք,շինություն): Հարցս հետևյալն է՝ Շինությունը ձեռք բերել ֆիզ․ անձով, թե՞ իրավաբանական անձով, ո՞ր դեպքում է ավելի ձեռնտու:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արթուր

Բարև Ձեզ։ Ֆիզ․ անձից իրավաբանական անձով ձեռքբերելու դեպքում իրավաբանական անձը հանդիսանում է հարկային գործակալ և պետք է ձեռքբերման արժեքից պահի և պետ․ բյուջե փոխանցի 10 % եկամտային հարկ։ Սակայն եթե իրավաբանական անձը հարկման ընդհանուր դաշտում է գործում, կարող է ծախսագրել տվյալ ՀՄ մաշվածությունը։

Ֆիզ․ անձից ֆիզ․ անձով գնելու դեպքում եկամտային հարկ չի առաջանա, սակայն մաշվածությունը չեք կարող ծախսագրել։

Նշեմ նաև, որ այլ հարց է, եթե վաճառողը տվյալ գույքի կառուցապատողն է։

Tigran

եթե իրավաբանական անձն է գնում,ապա իրավաբանական անձով է ավելի հարմար

Աննա

Բարև Ձեզ, իսկ բաժնետերը որպես ֆիզ.անձ, գույքը գնելու և հետո ընկերության կանոնադրական կապիտալը այդ գույքով համալրելու դեպքում ավելի հարմար չէ (եթե ձեռք բերելուց երեք տարվա ընթացքում չեն օտարելու)? Այդ դեպքում և հարկ չեն տա, և մաշվածքը կծախսագրեն:

Tigran

այո ,դա էլ է տարբերակ, չմոռանաք որ այդ դեպքում պետք է նաև դա պետռեգիստրում գրանցեք, ու կադաստրում,