Մարիաննա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։
Շինարարական կազմակերպությունը զբաղվում է և՛ արտադրանք տալով, և՛ վաճառքով։
1.Չունի ՀԴՄ, եկամուտը ստանում է բանկային հաշվի վրա, արդյո՞ք պետք է այդ եկամուտները գրել դրամարկղի գրքում։
2.Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարվա կտրվածքով, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Ունի նաև գրանցված աշխատողներ, դա գիտեմ Ձև 189 է։
3.ՀԴՄ ունենալը պարտադի՞ր է, թե՞ ոչ։
Հարգելի Մարիաննա, ՀԴՄ ունենալը պարտադիր չէ, եթե անկանխիկ եք աշխատում: Դրամարկղի մեջ գրանցվում է միայն կանխիկով մուտքերը և ելքերը: ԱԱՀ դեպքում դուք ամեն ամիս պետք է ներկայացնեիք ԱԱՀ հաշվետվություն, իսկ տարվա կտրվածքով շահութահարկի հաշվետվություն։
1.Չունի ՀԴՄ, եկամուտը ստանում է բանկային հաշվի վրա, արդյո՞ք պետք է այդ եկամուտները գրել դրամարկղի գրքում։
երբ հաշվից կանխիկացում կանեք,այդ դեպքում կգրանցեք կամ կանխիկով մուտք,
2.Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնի տարվա կտրվածքով, եթե աշխատում է ԱԱՀ-ով։ Ունի նաև գրանցված աշխատողներ, դա գիտեմ Ձև 189 է։
ԱԱՀ ամսեկան,շահութահարկի,եկամտայինի,
3.ՀԴՄ ունենալը պարտադի՞ր է, թե՞ ոչ։օրենքով պարտադիր է, եթե կանխիկով վաճառք չեք իրականացնում խնդիր չի լինի,