Հովհաննես․
Կարո՞ղ եք ասել` շինարարական ընկերություն բացելու համար, որը միայն ծառայություն պետք է մատուցի, ՍՊԸ, թե՞ ԱՁ է անհրաժեշտ բացել: Ո՞րն է ճիշտ բացել, պարտադի՞ր պետք է ԱԱՀ-ով աշխատի, և ինչպե՞ս կազմակերպել, քանի՞ աշխատող պետք է լինի պարտադիր: Խնդրում եմ արձագանքեք:
Բարև Ձեզ հարկման համակարգի ընտրությունը կախված է մի շարք հանգամանքներից, ԱԱՀ-ով պարտադիր չէ, կարող եք նաև շրջ․ հարկով աշխատել, իսկ աշխատողների նվազագույն քանակի պարտադիր պահանջ չկա, քանի աշխատող հարկավոր է Ձեզ ծառայությունը մատուցելու համար այնքան էլ պահեք։
ՍՊԸ, թե՞ ԱՁ երկուսն էլ կլինի, պարտադիր չէ որ ԱԱՀ-ով աշխատի, շրջհարկով էլ կլինի, պարտադիր աշխատող պետք է լինի ինժեներ շինարարը,
Կարող եք ընտրել ընդհանուր հարկման համակարգը կամ շրջհարկը՝ կատարեք նախնական հաշվարկ և կողմնորոշվեք
լիցենզիան պարտադիր է?