Ալլա.
Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին.
Ես հանդես եմ գալիս որպես անհատ ձեռներեց և զբաղվում եմ մանրածախ առևտրով /շինանյութ/:Չեմ աշխաատում ԱԱՀ-ի դաշտում: Չունեմ աշխատողներ և բոլոր բիզնես հարցերը լուծում եմ սեփական ուժերով: Ես, հանդես գալով որպես անհատ ձեռներեց, սոցվճար կատարում եմ յուրաքանչյուր ամիս հինգ հազար դրամ և յուրաքանչյուր ամիս հաշվետվություն են ներկայացնում վիճվարչություն:
Խնդրում եմ պատասխանել ինձ, արդյոք որևէ հարկային պարտավորություններ ունեմ և հասույթ իրացումից 2% տարեկան կտրվածքով պետք է վճարեմ, թե ոչ;
Կանխավ շնորհակալություն:
Բարև Ձեզ, Ալլա։ Հարկային պարտավորությունները կախված են Ձեր գործունեության նրբություններից։ Առանց այդ նրբություններին տեղեկանալու, դժվար թե Ձեզ ինչ-որ մեկը կարողանա հստակ պատասխանի։ Ինչ վերաբերում է տարվա հասույթի 2 տոկոսը վճարելուն, ապա իմ կարծիքով շտապել պետք չի։ Դուք մինչև տարին ավարտելը, որպես կանխավճար կարող եք կատարել յուրաքանչյուր եռամսյակի համար ունեցած հասույթի 1 տոկոսը։ Տարինել թող ավարտվի հետո պարզ կլինի, թե հասույթի որ մասնեք մուծելու։ Կախված ունեցած տարեկան եկամտից Ձեր եկամտահարկի չափը կորոշվի։
Եկամտահարկ վճարում եք ամսեկան շրջանառության 1 տոկոս չափով, իսկ հարկի հաշվարկը կատարվում է տարեվերջին, եռամսյակային սոց., եկամտահարկի զրոյական և հ/ա տեղեկանք նույնպես ներկայացնում եք հարկային:
Բարև ձեզ,Ալլա
1. Դուք նախորդ տարվա համար մինչև Ապրիլի 15 պարզեցված հաշվարկ ես ներկայացնում , (տարեկան շրջանառություն -ապրանքի ձեռքբերման ֆակտուրա -ծախսեր- 360.000 տարեկան անձնական նվազեցում) մինչև 960.000 -10% , 960.000 ավել 20% եկամտակարկ;Բայ ոչ պակաս եկամուտի 2% ից և 10% -ից ոչ ավել:
2. ԵՎ սոց հաշվետվություն ,,, 3% (տարեկան շրջանառություն -ապրանքի ձեռքբերման ֆակտուրա -ծախսեր) ,բայց դուք 5.000*12=60.000 ունեք մինիմում կանխավճար:
ԵԹԵ ՀԱՐՑԵՐ ԼԻՆԵՆ ԿԱՍԵՄ ՄԱՆՐԱՄԱՍՆ
Բարև ձեզ. Հայկ ջան ԱԼԼԱՆ աշխատող չունի ,ապա եկամտահարկի պարզեցված հաշվարկ է ներկայացնում և սոց. տարին 1 անգամ:( Եռամսյակային կլիներ ,եթե 1>6 աշխատողների քանակը լիներ, բայց միայն սոց հաշվետվության ):
Հարգելի ԱՐՄԵՆ, արդեն մոտ 2 տարի Ալլաի նման 3 Ա/Ձ-ի հաշվապահություն եմ վարում, որոնք գրանցված են Շենգավիթի ՀՏ-ում: Եկամտահարկի եռամսյակային չտալու համար մի անգամ տուգանվել եմ:
Աշխատող չունեցող Ա/Ձ-ն եռ. սոց չի ներկայացնում, բայց եկամտահարկ պետք է ներկայացնի: Ես վերևում եռ. սոցը ավելորդ եմ գրել:
Բարև Ձեզ, Հայկ։ Եկամտահարկի եռամսյակային հաշվետվությունը (Հավելված 1) Ա/Ձ-ի կողմից ներկայացվում է միայն այն դեպքում, երբ Ա/Ձ-ն ունի աշխատող և վճարում է աշխատավարձ, և եթե վճարել է Հավելված 1-ով սահմանված Հաշվարկի 10-ից 24 տողերում նշված որևիցէ եկամտի տեսակ։ Եթե տվյալ եռամսյակում Ա/Ձ-ն այդպիսի վճարներ չի կատարել, ապա ՏՀՏ-ն իրավական ոչ մի հիմք չունի տուգանք նշանակելու։
Հարգելի Hayk ջան 2008 թվականի համար Ա/Ձ ,ԵԹԵ ԱԼԼԱՆ աշխատող չունի Եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն պիտի ներկայացներ ,իսկ սոց. հաշվետվությունը 1 անգամ ; Բայց 2009 համար սոցի և եկամտահարկի հաշվետվություններ ներկայացներ 1 անգամ 2010 ին ; 2009 համար իրավական ոչ մի հիմք չունի տուգանք նշանակելու։Իսկ 2008 ի չներկայացնելու եկամտահարկի եռամսակային հաշվետվություն կտուգանվեիր ՏՀՏ կողմից;
Ալլա ջան և Hayk ջան , եթե անհասկանալի հարցեր լինի կոգնեմ;Հույսով եմ կարողացա օգտակար լինել: