Անի.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս պետք է հաշվել նոր օրենքով բյուլետենը, և եթե շարունակական բյուլետեն է (սեպտեմբերի 10-ից 20-ը, 21-ից հոկտեմբերի 13-ը), ապա միջինի հաշվարկման ժամանակ երկուսի դեպքում էլ օգոստոսի՞ց ենք հետ գնում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի.
Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս պետք է հաշվել նոր օրենքով բյուլետենը, և եթե շարունակական բյուլետեն է (սեպտեմբերի 10-ից 20-ը, 21-ից հոկտեմբերի 13-ը), ապա միջինի հաշվարկման ժամանակ երկուսի դեպքում էլ օգոստոսի՞ց ենք հետ գնում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Բարև Ձեզ, Անի։ Հաշվարկեք սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 13-ը միասին։ Այո, պահանջն առաջանալու ամսվան նախորդող ամսվանից եք հետ գնում։ Համաձայն նոր փոփոխությունների՝ վճարելու եք բոլոր օրերի համար, 5 օր գործատուի միջոցների հաշվին՝ սկսած 1-ին օրվանից, մնացած օրերը՝ բյուջեի։ Հաշվի կառնեք նաև միջինը. եթե նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը կամ եկամուտը պակաս է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից, ապա նպաստը հաշվարկվում է նվազագույն ամսական աշխատավարձի հիսուն տոկոսից:
Մարիաննա ջան, այսինքն՝ եթե առանց ընդհատումների բյուլետեն է, անկախ քանակից նույն միջինո՞վ է, իսկ 80 %-ի հետ կապված փոփոխություն կա՞:
Տեսեք, Անի ջան, պահանջն առաջացել է սեպտեմբերի 10-ին և չի ընդհատվել, բնականաբար միջինը չի կարող փոխվել: 80 %-ի հետ կապված փոփոխություն չկա, մնացել է նույնը:
Մարիաննա ջան, իսկ եթե աշխատակիցս ուսուցչուհի է, շաբաթական 6 ժամ է աշխատում, ստանում է 32 850 դրամ, կրկի՞ն պետք է միջինի 50 % ապահովեմ:
Այո, Անի ջան, որպես միջին պետք է ապահովեք նվազագույն ամսական աշխատավարձի 50 %-ը։
Այո, դուք պետք է վերցնեք նույն միջինը և հաշվարկեք բոլոր օրերի համար սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 13-ը։
Շարունակական բյուլետենի դեպքում հաշվում եք նույն միջինից ելնելով, 80 %-ի հետ կապված էլի մնում է նույնը, ասենք՝ սկզբից հաշվել էիք 10 օրվա հաշվով, նույնի ճշտումը կատարում եք 43 օրվա հաշվով:
Եթե անաշխատունակության թերթիկը շարունակական է, կարո՞ղ եմ առաջին թերթիկով վճարել, թե՞ պետք է սպասեմ մինչև հաջորդ թերթիկը ներկայացնելը: