Լիլիթ.
Շրջանառության հարկման բազայով աշխատելու դեպքում հնարավո՞ր է տարեկան հաշվետվությունների հանձնումից հետո ձևավորվի շահութահարկ։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լիլիթ.
Շրջանառության հարկման բազայով աշխատելու դեպքում հնարավո՞ր է տարեկան հաշվետվությունների հանձնումից հետո ձևավորվի շահութահարկ։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե հանրային սնունդ չի ու 115մլն-ի շեմը չեք անցել, ԱԱՀ ու շահութահարկի խնդիր չպիտի առաջանա։
Շնորհակալ եմ պատասխանի համար։
Չենք անցել ու գործունեությունը մանրածախ առևտուր է։
Չէիք ասի՞ հարկայինի կողմից գանձած այդ շահութահարկը ինչպես կարող ենք հետ ստանալ։ 2022թ տարեկան հաշվետվությունները հանձնելուց հետո ներկայացրեցին պարտավորություն և՛ 2021թ վերաբերյալ, և՛ 2022թ վերաբերյալ, 2-ն էլ շահութահարկ։
Պետք է բողոքարկում անեիք։ Եթե ձեր հաշվելով սխալ պահանջ է ներկայացվել։
Շնորհակալություն
Հոդված 125 Շահութահարկի դրույքաչափերը
3. Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը և նոտարները գործունեության այդ տեսակների մասով շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով (անկախ այն հանգամանքից, թե անհատ ձեռնարկատերը կամ նոտարը քանի հարկման հատուկ համակարգում է գործունեություն իրականացնում), որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն:
Իսկ այս նույն հոդվածը/115մլ.-ի մասով վերաբերվում է նաև շահաբաժիններից հարկվող հարկին, թե՞ ոչ։
Տարին փակելուց հետո ՝ոչ
Շնորհակալություն
Հարգելի Լիլիթ հնարավո՞ր է, որ պակաս շահութահարկ եք հաշվարկել՝ իրենք էլ վերահաշվարկ են կատարել: Կամերալ արձանագրություն ներկայացրե՞լ են: