Մարինե.
Կազմակերպության հիմնական գործունեությունը արտադրությունն է, արտադրական տարածքը վարձակալություն է, վարձակալական վճարը շահութահարկի 240 ձևի մեջ 52 տողում ցույց տա՞մ, թե՞ 56 տողում:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարինե.
Կազմակերպության հիմնական գործունեությունը արտադրությունն է, արտադրական տարածքը վարձակալություն է, վարձակալական վճարը շահութահարկի 240 ձևի մեջ 52 տողում ցույց տա՞մ, թե՞ 56 տողում:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Իմ կարծիքով՝ քանի որ Ձեր գործունեությունը արտադրություն է, արտադրական տարածքի վարձավճարը ինքնարժեքի տար պետք է դիտարկվի։
Իմ կարծիքով՝ այն պետք է արտացոլվեր տող 50՝ Վարչական ծախսերում, սակայն այդպիսի ենթատող այդտեղ չկա, առաջարկում եմ գրել 52 տողում, քանի որ ինքը համատնտեսական՝ ՀՕ 121-րդ հոդվածի 7-րդ մասի երրորդ պարբերության ենթակետեր 2 և 4, կամ անուղղակի արտադրական ծախս է՝ հաշվային պլան 813 հաշիվ: Իսկ ՀՕ 115-րդ հոդվածը Ձեր հարցից տարբերվող վարձակալության մասին է, դրա համար խորհուրդ չեմ տալիս լրացնել 56 տողը, ինքը ծախս է և ենթակա հարկման բազայից նվազեցման, կամ դիտարկեք որպես այլ ծախս՝ տող 61: Տեղին էր հարցը, հաշվարկի տարրերը օրենսգրքի նշածս նորմերի հետ խնդիրներ կան, որ արտադրությունից պատկերացում ունեցող անձանց կողմից հաշվարկի կարգը գրված լիներ, հանգիստ կկողմնորոշվեիք՝ որ տողը լրացնել:
Շատ շնորհակալ եմ, հակված եմ լրացնելու 52 տողը, 50 տողը՝ միանշանակ ոչ, որովհետև տարածքը արտադրական է:
Արտադրանքի ինքնարժեքի մաս պետք է կազմի արտադրական տարածքի վարձավճարը, քանի որ եթե չլիներ այդ տարածքը, Դուք արտադրություն չէիք կարող իրականացնել, այն ուղղակի արտադրական ծախս է և պետք է ներառվի 43-րդ տողում՝ «մատակարարված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսը»։