Anna.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, Շահութահարկի հաշվարկի 6-րդ սյունակում, պարտավորությունների մասում.
23.Կրեդիտորական պարտքեր բյուջեներին …
24.Կրեդիտորական պարտքեր սոցիալական վճարների մասով …
եթե շահութահարկի հաշվարկը հանձնում եմ ապրիլի 15, ապա 2011թ. պարտքի մեծությունը հաշվե՞մ առ 14.04.2012թ. (այսինքն եթե 31.12.2011թ.պարտքը կազմում 1.000.000 դրամ, պարտքի մի մասը 600.000 դրամ մարելու եմ 10.04.2012թ, ապա պարտքի մեծությունը գրանցե՞մ 400.000 դրամ) և տույժ + տուգանք մտնու՞մ է այդ պարտքի մեծության մեջ: Շնորհակալություն:
Հարգելի Աննա, շահութահարկի հաշվարկը կատարվում է 2011թ. համար, այդ իսկ պատճառով դուք պարտքերը պետք է վերցնեք 31.12.11թ.-ի դրությամբ:
Կրեդիտորական պարտքը կկազմի 1000000 դրամ, քանի որ շահութահարկի հաշվարկը ներկայացվում է նախորդ տարվա համար, այսինքն առ 31.12.2011 տվյալ տարվա դեպքում:
Հարգելի հաշվապահներ, շնորհակալ եմ ձեր պատասխանի համար, բայց ես մի հարց ունեմ, ես ճշտում եմ տվել 2-րդ եռամսյակի վերաբերյալ ամսի 19.01.2012թ., և այդ հետևանքով իմ պարտքը կազմել է 1.000.000 դրամ, իսկ առանց ճշտումի իմ պարտքը կազմում էր 0 դրամ, ապա ես հիմա ի՞նչ նշեմ` 0 դրամ, թե՞ 1.000.000 դրամ: Նաև սոց. և եկամտահարկի 4 եռ. պարտքը ես իր ժամանակին վճարել եմ 19.01.2012թ, ապա ես Շահութահարկի հաշվարկի մեջ այդ 4 եռ. գումարը պե՞տք է նշեմ որպես պարտք, չնայած որ վճարել եմ 2012թ. Շնորհակալություն: