Քրիստինե.
Բարև Ձեզ, հարգելիներս: Շնորհավոր Ձեր Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ասեք, եթե շահույթահարկի հաշվարկը 2011 թվականի համար բացասական թիվ է ստացվում, ես կարող եմ այդպես էլ լրացնել և հանձնել հաշվարկը (հիմնարկը կես տարի գործունեություն չի ծավալել): Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Քրիստինե, միևնույնն է, վնասով կազմված հաշվարկը ձեզ ետ են վերադարձնելու, ավելի լավ է մի քիչ շահույթ ցույց տաք, մի 5000 դրամ ավել վճարեք, քան գլխացավանք ունենաք:
Իհարկե կարող եք: Բայց դա կբարձրացնի Ձեր կազմակերպության ռիսկայնությունը հարկային տեսակետից:
Շնորհակալ եմ, հարգելիներս: Ես գիտեմ, որ գլխացավանք կունենամ, բայց այլ կերպ հնարավոր չէ: Եվս մեկ հարց ունեմ` ամփոփ կազմելիս շահույթի վնասի չափը (համախառն եկամտից հանած ծախսերը = բացասական թիվ) պետք է նվազեցնե՞մ կուտակված շահույթից:
Համախառն եկամտի չափով վերցրեք ձեր ծախսերը: Վնասով չեն վերցնի ձեր հաշվարկը: Ծախսերի մի մասը պահեք, հաջորդ տարի կճանաչեք:
Զրոյական ցույց տվեք, որովհետև իրոք վնասով չեն ընդունի, ծախսերն ու եկամուտները հավասարեցրեք, միայն նվազագույն շահութահարկի գումար մուծեք:
Որպեսզի ծախսերս հավասարեցնեմ եկամուտներին, ես կարո՞ղ եմ ավտոմեքենայի 2011 թ. ամորտիզացիոն ծախսերը հաջորդ տարի ճանաչել: