Շահութահարկի կանխավճար

Գեղամ.

Շահութահարկի կանխավճար կատարելիս օրենսգրքի 135-րդ հոդվածում նշվել է Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը պարտավոր են ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար՝ մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվա 20-ը ներառյալ, կատարել շահութահարկի կանխավճարներ (բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքերի)՝ նախորդ հարկային տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսով հաշվարկվող գումարի և նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսով հաշվարկվող գումարի նվազագույնի չափով: Եթե 2022թ-ի շահութահարկի 20 տոկոսը կազմել է 200 000դր., իսկ 2023-1-ին եռամսյակում իրացման շրջանառությունը առանց ԱԱՀ կազմել է 70 000 000դր., կամ 2 տոկոսը կկազմի 1400 000դր., ապա ո՞ր գումարն է ենթակա վճարման 2023թ-ի 1-եռամսյակի համար։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

որպես նախորդ եռամսյակ պետք է 2022-ի 4-րդը վերցնեք,2023-ի եռամսյակը դեռ չի ավարտվել,ոնց թիվը ստացաք,

Գայանե

Եթե 2022թ-ի շահութահարկի հաշվարկը արդեն ներկայացրել եք ՊԵԿ՝ և 20 տոկոսը կազմել է 200 000դր., ապա այն կլինի 20.03.2023-ի համար կանխավճարի գումար: Իսկ եթե 2022թ-ի շահութահարկի հաշվարկը դեռ չեք ներկայացրել ՊԵԿ՝ ապա 20.03.2023-ի համար կանխավճարի գումարը կլինի նախորդ՝ 2022թ. 4-րդ եռամսյակի կանխավճարին հավասար:

Nerses

200,000 դրամ, նախորդ տարվա շահութահարկի 20%-ը։

Գայանե

200 000 դրամ 2022 թվականի չորրորդ եռամսյակի շահույթահարկի 20 %_ը։