Լյուդմիլա.
Հարգելի մասնագետներ, օգնեք ինձ 2013թ-ի առաջին եռամսյակից մինչև երրորդ եռամսյակ շրջանառության հարկով եմ աշխատել, իսկ չորրորդ եռամսյակում արդեն շահութահարկով: Հարցս հետևյալն է` 2014թ-ի շահութահարկի կանխավճարը հաշվելուց պետք է վերցնեմ շրջանառության հարկի գումարի 40% + 2013-ի չորրորդ եռամսյակի շահութահարկի գումարը և երկուսի հանրագումարի 18.75% հաշվե՞մ: Օրինակի համար շրջ. հարկի 40% – ը 100 000, շահութահարկի չորրորդ եռամսյակի գումարը 300 000
100 000 + 300 000 = 400 000
400 000 * 18.75% = 75 000 (2014 շահութահարկի կանխավճար)
Այո, դուք ճիշտ եք հաշվում, ինձ մոտ էլ նույն հարցը կար, միայն ես աշխատել եմ մեկ եռամսյակ շրջանառության հարկով, մնացածը ԱԱՀ-ով:
Բարև ձեզ, խնդրում եմ հուշել` օրենքի ո՞ր կետով է այդ 40 %-ը սահմանված:
Այո, ճիշտ է հաշվարկը: