Շահութահարկի կանխավճարներ

Ռուբ․

1) Շահութահարկի կանխավճարների համար հաշվետվություն լրացվու՞մ է, թե՞ միայն կատարվում է վճարում, և հետո այդ կատարված կանխավճարները նվազեցվում են։

2) ՍՊԸ-ն ցանկանում է իր փայաբաժնի 20%-ը նվիրաբերել այլ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենի։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս գործընթացը։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Շահութահարկի կանխավճարների համար հաշվետվություն չի ներկայացվում, կատարվում է վճարումը, և հետո այդ կատարված կանխավճարները հաշվի են առնվում հաշվարկի լրացման ժամանակ, որ պարզ դառնա ունեք էլի վճարելու ենթակա գումար, թե ոչ:

Tigran

2. Եթե ՍՊԸ-ն ցանկանում է իր փայաբաժնի 20%-ը նվիրաբերել այլ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենի, ապա այդ գործարքը կատարեք նոտարով ու դրա պայմանագիրը ներկայացրեք պետ. ռեգիստր գրանցման։ Ենթադրում եմ, որ նվիրող կողմը ունի մեկ մասնակից ու այլ փայատեր չկա, որի համաձայնությունը պետք է:

Nerses

Շահութահարկի կանխավճարների համար հաշվետվություն լրացվու՞մ է, թե՞ միայն կատարվում է վճարում, և հետո այդ կատարված կանխավճարները նվազեցվում են։
Հաշվետվություն չի ներկայացվում, վճարված գումարները տարվա վերջում նվազեցվում է:
ՍՊԸ-ն ցանկանում է իր փայաբաժնի 20%-ը նվիրաբերել այլ ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենի։ Խնդրում եմ կասե՞ք՝ ինչպե՞ս պետք է կազմակերպվի այս գործընթացը։
Պետք է պետռեգիստրում կատարեք այդ փոփոխությունը: