Շահութահարկից ազատված գործունեություն

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Եթե կազմակերպությունը իրականացնում է շահութահարկից ազատված գործունեություն (թռչնաբուծություն), այդ դեպքում եթե նաև կատարել է իրացում մեկ այլ ապրանքի 10 %-ից ավելին, ինչպե՞ս պետք է տա շահութահարկը: Արդյո՞ք միայն այդ իրացման մասով: Խնդրում եմ, եթե հնարավոր է, մանրամասն ասեք:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա

Ձեր հարցը բավական սպեցիֆիկ է, գրեք մեզ՝ accntnt շնիկ mail.ru էլ. փոստի հասցեով:

Արսեն

Շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները՝ իրենց կողմից գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:

Լանա

Շահութահարկ վճարվում է միայն այն իրացման մասով, որը ազատված չէ շահութահարկից: Իրացման եկամուտից հանում եք ուղղակի ծախսերը և ժամանակաշրջանի ծախսերի (վարչական և իրացման) համամասնական մասը: