Սյուզի․
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասացեք՝ նշվածներից ո՞ր դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին, եթե այն գործում է ՝ 1. Ընդհանուր հարկման 2. Շրջհարկի 3. Միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում:
Իմ իմացությամբ նշվածներից միայն 1. Ընդհանուր հարկման դեպքում է ՍՊԸ-ն վճարում շահաբաժին: Խնդրում եմ գրեք Ձեր կարծիքը:
Բարև Ձեզ, Սյուզի։ Հարկման դաշտը կապ չունի շահաբաժին հայտարարելու / վճարելու հետ։ Շահաբաժին կարել է վճարել ցանկացած հարկման դաշտերում գործելու դեպքում։
Հարգելի Սյուզի, որպես կազմակերպաիրավական ձև ունեցող իրավաբանական անձինք
Հարկման դաշտում գործելու պարագայում բոլոր բաժնետերը կարող են ակնկալել շահաբաժին։
Հարկման համակարգով չի որոշվում շահաբաժին հայտարարել ու վճարելը այլ ֆինաննսական հաշվառման արդյունքներով, շահույթ եղել է թե ոչ, այդ տարի ցանկանում են վճարել թե ոչ։
Հարգելի Տիգրան և բոլոր մասնագետներ շնորհակալություն Ձեր արձաքանքների համար:
Կներեք` կարծում եմ միտքս այնքան էլ ճիշտ չեմ ձևակերպել: Ինձ հետաքրքրում է՝ նշվածներից կա՞ տարբերակ, որի դեպքում տարին շահույթով ավարտած ՍՊԸ-ի համար պարտադիր չէ շահաբաժնից 5 տոկոս եկամտային հարկի հաշվարկում և բյուջե վճարումը: Եթե ՍՊԸ-ն գործում է ՝ 1. Ընդհանուր հարկման 2. Շրջհարկի 3. Միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում: Թե՞ բոլոր դաշտերում էլ գործունեություն իրականացնելիս շահույթից շահաբաժնի 5 տոկոս եկամտային հարկի հաշվարկումը և բյուջե վճարումը պարտադիր է:
2018-ից սկսած ՀՀ քաղաքացիների ստացած, բոլոր դաշտերում էլ գործունեություն իրականացնելիս, շահույթից շահաբաժնի 5 տոկոս եկամտային հարկի հաշվարկումը և բյուջե վճարումը պարտադիր է:
Շնորհակալություն պատասխանի համար