Ռուբ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընկերությունը հիմնադրվել է 2020-ին և մինչև այժմ շահաբաժին չի վճարել ընկերության հիմնադրին։ Կարո՞ղ է արդյոք հիմնադիրների որոշման հիման վրա 2020 և 2021 թվականների շահույթից հայտարարվել շահաբաժին, թե՞ ոչ։ Նշեմ նաև, որ 2020-ին ընկերությունը գործել է միկրո դաշտում, իսկ 2021-ից մինչև այժմ գործում է շրջ․ հարկի դաշտում։ Եթե հնարավոր է հայտարարել շահաբաժին, ապա երկու տարիների համար էլ պետք է հաշվարկվի 5%-ը, թե՞ ոչ։ Շնորհակալություն։
Հաշվեք տեսեք ըստ տարիների շահույթ ու կոտակված շահույթ կա ու համապատասխան հիմքերի հիման վրա վճարեք շահաբաժին,այո եկամտային հարկը 5 տոկոս է:
Հարգելի Տիգրան, եթե ընկերությունը հիմնադրվել է 2020-ի օգոստոսին, ապա ընկերության համար ֆինանսական տարին 2021-ի օգոստոսին է փակվու՞մ, թե՞ 2020-ին, հարկային տարվա հետ։
Ապա ընկերության համար ֆինանսական տարին 2020-ին է փակվում։
Ֆինանսական տարին փակվում է դեկտեմբերի 31-ին։