Շահաբաժնի վճարում

ՍԵդա Հախվերդյան.

Բարև Ձեզ։ Մեր ընկերությունն աշխատում է ԱԱՀ-ով, հիմնադրին երբեք շահաբաժին չենք վճարել, հիմա որոշում ենք կայացրել վճարել մինչև 2018թ. շահույթի ազատ մնացորդի մի մասը: Խնդրում եմ ասեք՝ ես դա պետք է ներառեմ եկամտային հարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ, քանի որ եկամտային հարկ չի պահվում, և ուրիշ որտե՞ղ պետք է այն ներառեմ և ցույց տամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Դա պետք է ներառել եկամտային հարկի հաշվետվության մեջ, հարկվելու է 5 տոկոսով, պասիվ եկամուտ է։

Սեդա

Բարև Ձեզ Տիգրան,բայց չէ որ ես վճարում եմ մինչև 2018թ գոյացած շահաբաժինը,որը չի հարկվում:

Tigran

Դա ինչ կապ ունի չհարկվելու հետ, մինչև 2018թ. գործել է եկամտային հարկի օրենքը, իսկ վճարումը ցանկանում եք կատարել հիմա,հետևաբար գործող օրենսդրությամբ պետք է հարկվի։

Nerses

Եկ․ հարկի հաշվետվության մեջ պետք է արտացոլվի և 5 տոկոսը վճարվի բյուջե։

Տիգրան

ՀՕ 444 հոդված, 7. կետ, Հարկային Օրենսգրքի  150-րդ հոդվածի 8-րդ մասով  սահմանված... Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ստացած շահաբաժինների եկամտային հարկով հարկմանը վերաբերող դրույթը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածներին վերագրվող (այդ ժամանակահատվածների գործունեության արդյունքում ստացվող) շահույթներից` որպես շահույթի բաշխում, մասնակցի ստացած շահաբաժինների վրա:

հետևաբար մինչև 2017թ.-ը ներառյալ գործունեությանը վերագրվող շահաբաժինների մասով եկամտային հարկ չի առաջանում:

Last edited 2 տարի առաջ by Տիգրան