Շահաբաժնի վճարում

Ալեքս.

Բաժնետերերի ժողովի ժամանակ որոշվել է, որ կազմակերպության տնօրենին պետք է վճարվի շահույթից որոշակի տոկոս: Արդյո՞ք այս դեպքում տնօրենին վճարվող գումարից որևէ հարկ առաջանում է:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արման

Եթե տնօրենը բաժնետեր չէ, ապա նրան վճարվող գումարը շահաբաժին չէ, այն հավասարեցվում է աշխատավարձին և կատարվում համապատասխան պահումներ:

Արթուր

Նախ տնօրենին շահույթ չի հասնում, նրան տրվում է աշխատավարձ, որից պահվում է եկամտահարկ, սոց. որպես հարկային գործակալ, իսկ ինչ վերաբերում է հիմնադիրին (տնօրենը կարող է նաև միաժամանկ հիմնադիր լինել), ապա որևե հարկ չի վճարվում, քանի որ երբ որ կազմակերպությունում զուտ շահույթ է առաջացել (այսինքն շահույթից հանվել է 20% շահութահարկ), արդեն իսկ այն հարկով գանձվել: Բայց Ձեր պարագայում, ես ինչքանով հասկացա, տնօրենը հիմնադիր չի, նա ուղղակի աշխատող է, որին պետք է որոշակի հավելյալ գումար (տոկոս) վճարեն, այդ դեպքում դուք պետք է տաք որոշում նրան որպես պարգևատրում և այդ պարգևատրումից որպես հարկային գործակալ եկամատահարկ, սոց. պահեք, իսկ այդ պարգևատրման գումարի չափով էլ ժամանակաշրջանի ծախս չանաչեք: Նշեմ, որ շահույթը բաժանվում է հիմնադիրների միջև և այն էլ տարին մեկ անգամ, որպես կանոն ֆինասական տարվա վերջ, երբ արդեն պարզ է դառնում, թե կազմ. ֆինանսական տարվա ընթացքում ինչքան շահույթ է ստացել: