Գրիգոր.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք.
Կազմակերպությունն աշխատում է շրջանառության հարկով: Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը 60 մլն. ՀՀ դրամ է, սակայն ֆիզիկական անձին պետք է վաճառենք 40 մլն ՀՀ դրամով:
Տեղյակ եմ, որ համաձայն օրենքի շրջանառության հարկը պետք է հաշվարկենք 60 մլն դրամից /60 մլն * 10% = 6 մլն դրամ/: Հարցս հետևյալն է՝ 1. Հաշիվ վավերագրում /e-Invoicing/, եթե ցույց ենք տալիս 40 մլն դրամ, իսկ շրջանառության հարկի հաշվարկում 60 մլն դրամ, լինում է անհամապատասխանություն՝ ինչպե՞ս վարվել: Իսկ եթե հաշիվ վավերագրում ցույց տանք 60 մլն դրամ, այդ դեպքում անհամապատասխանություն կլինի՞ վճարված գումարի հետ:
2. Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ ո՞ր գումարից հաշվարկենք՝ /60 մլն.- ծախսեր/ * 5%, թե՞ /40 մլն.-ծախսեր/ * 5%:
Նախ քանի որ գործում եք շրջհարկի համակարգում, պետք է վճարեք 5% = 3 մլն դրամ, որպես Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտ: Իսկ շրջհարկ վճարողի եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով: Այսինքն անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման արժեքը պետք է հիմք ընդունեք որպես հարկման բազա ՀՕ հ.109 մաս 1-ին ենթակետի: Շահաբաժինների մասով եկամտային հարկը /5%/ պետք է հաշվարկեք տարեկան արդյունքներով ֆինանսական հաշվառման տվյալների հիման վրա ստացված շահույթից, դրա համար պետք է անցկացվի մասնակիցների ժողով ու որոշում կայացվի շահաբաժիններ վճարելու մասին:
Շնորհակալություն Տիգրան ջան, Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից շրջանառության հարկը 10% է, իմ հարցը վերաբերվում էր, թե եթե ես հաշիվ վավերագրում նշում եմ/e-Invoicing/, 40 մլն դրամ , ինչպես ցույց տամ շրջանառության հարկի հաշվարկում, չէ որ 40 մլն նշելու դեպքում հարկը ավտոմատ կհաշվարկի 4 մլն դրամ, սակայն ըստ օրենքի շրջ հարկը պետք է լինի 6 մլն. դրամ:
Խնդիրը հենց դրանում է որ պետք է առաջնորդվեք 257 հոդվածի կանոնով, կարծում եմ խնդիր կլինի հետագայում նշված հիմքերով բացատրել հարկայինին որ ինչու է վճարվել 6մլն, հաշվարկային փաստաթուղթ դուրս գրվել 40մլն-ի: Խնդիրը օրենքի դրույթների ու շրջհարկ վճարողների համար նույն կարգի կիրառման մեջ է, չեք կարող անգամ նվազեցնել օտարման օրն ընդգրկող ամսվա 1-ի դրությամբ տվյալ շենքի հաշվեկշռային արժեքը:
Հարգելի Գրիգոր, շրջանառության հարկի, բազան 60 մլն-ն է։ Իսկ փաստաթղթավորումը պետք է կատարվի հետևյալ կերպ․ 60 մլն-ի չափով դուրս է գրվու հաշիվ վավերագիր, իսկ լրացուցիչ տվյալներում նշվում է, որ վճարման ենթակա է 40 մլն դրամը։ Այսպես կլուծվի հարկման բազայի և վճարման տարբերության խնդիրը և շրջանառության հարկը կհաշվարկվի 60 մլն դրամից։ Շահաբաժինը հաշվարկման այլ մեխանիզմ ունի․ այն հաշվարկվելու է տարեկան գործութնեության արդյունքներով։