Հայկ․
Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունեմ: 2023թ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ունեցել եմ ԱԱՀ-ով ձեռքբերումներ (նյութեր՝ ծառայություններ մատուցելու նպատակով): ԱԱՀ-ի հաշվետվություններում կատարել եմ այդ ձեռքբերումների ԱԱՀ-ի չափով հարկի պակասեցում: Սակայն եթե նյութերի քիչ մասն եմ միայն օգտագործել, մյուս մասը երևում է որպես մնացորդ՝ 01.01.2024թ. դրությամբ: Հարց. շահութահարկի բազան հաշվելիս պետք է պակասեցնել այնքան, որքան ծախսվել է, թե՞ ամբողջությամբ, որքան ձեռք է բերվել 2023թ. ընթացքում:
Բարև Ձեզ, Հայկ։ Շահութահարկի հաշվարկման ժամանակ նվազեցումները անհրաժեշտ է կատարել միայն ծախսված նյութերի մասով։
Հարգելի Արթուր, այդպես փաստորեն կստացվի, որ 2023թ. ձեռբերումների մյուս մասն էլ կծախսվի 2024թ. ընթացքում և կարտացոլվի արդեն 2024թ. հաշվետու տարվա շահութահարկի հաշվարկում: Խնդիր չի՞ լինի չէ։
Այո, այդպես էլ կստացվի։ Խնդիր չի լինի։
Շնորհակալություն
որպես ծախս ամբողջությամբ, բաժին 8-ում հաշվեկշռի մասում ներկայացրեք որ նյութերի մնացորդ ունեք կամ ավելացում,