Նվազագույն շահութահարկի վերաբերյալ

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. կազմակերպությունը 2013-ից դառնում է շրջանառության հարկ վճարող, այդ դեպքում նա հունվարին պարտավո՞ր է վճարել 4-րդ եռամսյակի նվազագույն շահութահարկը: Եվ ընդհանրապես, եթե տարվա շահութահարկը փոքր է եղել նվազագույն շահութահարկի հանրագումարից, ի՞նչ են արվելու ավել վճարված նվազագույն շահութահարկի գումարները: Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tihana

2013թ-ի 1-ին եռամսյակում չեք վճարի նվազագույն շահութահարկ: 2012թ-ի շահութահարկի հաշվարկի ներկայացումից հետո, եթե պարզվի, որ ունեք ավել վճարված շահութահարկ` և հարկ, և նվազագույն, այն կարող է ուղղվել այլ հարկատեսակների պարտքերի մարմանը: Այս բոլորը եթե 2013թ-ից բացառապես այլ հարկ կամ վճար վճարող եք: