Նարեկ.
Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. 24 ժամյա հերթապահություն իրականացնող աշխատակիցների համար ինչքա՞ն կկազմի նվազագույն աշխատավարձը: Նշեմ, որ հերթապահությունը 3 հերթափոխով է` 2 օր հանգիստ, 1 օր աշխատանքի:
Եվ մեկ հարց ևս. վերջնահաշվարկ կատարելիս միջին օրական աշխատավարձ հաշվարկելու համար հիմք պետք է վերցնել նախորդ ամիսներին վճարված աշխատավարձի միջի՞նը 25-ի:
24 ժամյա հերթապահություն իրականացնող աշխատակիցների համար նվազագույն ժամային աշխատավարձը պետք է վերցնել 596 դրամ, աշխատավարձի հետ նաև գիշերային ժամերի հավելում էլ պետք է հաշվել: Պետք է վերցնել նախորդ ամիսներին վճարված աշխատավարձի միջինը բաժանել 25-ի, եթե վեցօրյակի մասին է:
ժամային նվազագույն դրույք չպե՞տք է վերցնել 406 դրամ մաքուր աշխատավարձը, այսինքն՝ օրինակ, եթե 11 հերթափոխ է աշխատում աշխատակիցը կստացվի՝ 406*11*24+406*11*8*0,3=117902 դրամ մաքուր աշխատավարձ, ճի՞շտ եմ հասկացել, և որպեսզի ամեն ամիս տարբեր չափի աշխատավարձ չհաշվարկենք, կարո՞ղ ենք պայմանագրով ֆիքսել, որ նվազագույնը, օրինակ՝ 120 000 դրամ պետք ա վճարվի, անկախ աշխատաժամանիկ։
ճիշտ չեք հասկացել – որպեսզի ամեն ամիս տարբեր չափի աշխատավարձ չհաշվարկենք կարո՞ղ ենք պայմանագրով ֆիքսել, որ նվազագույնը, օրինակ՝ 120000 դրամ պետք ա վճարվի, անկախ աշխատաժամանից, կարող եք նվազագույնը, օրինակ՝ 120000 դրամ վճարել, բայց այդ դեպքում գիշերային հավելումները պետք է հաշվի առնել:
Այսինքն՝ կարող եմ հաշվարկել 117902 դրամ գիշերային հավելումով, և 2098 դրամ պարգևավճար ձևակերպել և ստանալ 120000 դրամ վճարվելիք աշխատավարձ, ճի՞շտ հասկացա ձեզ։
Եվ մեկ հարց էլ․ ո՞ր հոդվածով է ամրագրված 596 դրամ ժամային դրույքաչափը։
Դա սահմանված չէ,այլ 406-ից ելնելով պետք է հաշվարկել ու ստանալ։
Մեկ հարց ևս․ փաստացի նշված գրաֆիկով 117902 դրամ աշխատավարձից պակաս աշխատավարձ չե՞նք կարող հաշվարկել, չէ՞։
Երևի ոչ, եթե այդպես են հաշվարկներով ստացվել։
Շնորհակալ եմ պատասխանի համար
Նայած կազմակերպության աշխատանքային շաբաթը քանի օր է։ Բայց ես կարծում եմ պետք է աշխատեն 1 օր, 3 օր հանգիստ, քանի որ այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Ըստ ձեր գրածի ստացվում է շաբաթը 48 ժամից ավել աշխատող եք ունենում։ Այդ դեպքում բացի գիշերային հավելումից պետք է հաշվարկեք նաև արտաժամյա։