Նվազագույն աշխատավարձ

Բարև Ձեզ: Ես ուզում եմ իմանալ Հայաստանում օրենքով օֆիսային աշխատողների նվազագույն աշխատավարփի չափը, արձակուրդներին և գիշերային ժամերին աշխատողներին ինչքա՞ն են վճարում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այս պահին նվազագույն ամսական աշխատավարձը 68000 դրամ է:
Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմաված է՝
1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ) 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ) 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ) 680 դրամ:
Գիշերային աշխատանքի համար կա սահմանված հավելում, իսկ վարձատրության տարրերը ու առանձնահատկությունները որոշվում են ըստ տվյալ գործունեության կամ ոլորտի:

Ալլա

ԱՕ հոդված 148. Աշխատանքը գիշերային ժամանակ
1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:
2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:

Հոդված 184. Արտաժամյա աշխատանքի և գիշերային աշխատանքի վարձատրությունը
1. Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:

Հոդված 169. Ամենամյա արձակուրդի վճարումը
1. Ամենամյա արձակուրդի համար գործատուն աշխատողին վճարում է միջին աշխատավարձ, որը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը տրամադրվող արձակուրդի օրերի թվով բազմապատկելու միջոցով:

Հոդված 170. Չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը
2. Ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար դրամական հատուցումը վճարվում է աշխատանքային պայմանագիրը լուծելիս: Հատուցման չափը որոշվում է տվյալ ժամանակահատվածի համար տրամադրման ենթակա ամենամյա արձակուրդի չօգտագործված օրերի քանակով: Հատուցումը վճարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար:

Հերմինե

ՀՀ օրենքով նվազագույն աշխատավարձի չափը բոլոր ոլորտների համար նույնն է սահմանված՝ 68 000 մաքուր, գիշերային ժամերի համար վճարվում է սահմանված աշխատավարձի 30 տոկոսից սկսած:

Հերմինե

ՀՀ օրենքով նվազագուն աշխատավարձի չափը նույնն է բոլորի համար. սոցվճարողներին-91620 ՀՀ դրամ, չվճարողներին 89000 ներառյալ հարկերը, գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: