Նվազագույն աշխատավարձ

Լիլիթ․

Շաբաթական 20 ժամ աշխատելու դեպքում ինչքա՞ն է կազմում նվազագույն աշխատավարձը, և կարո՞ղ եք ինձ օգնել՝ որտե՞ղ գտնեմ նվազագույն ժամային աշխատավարձի մասին տեղեկատվություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանված է․

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ) 406 դրամ.
2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ) 454 դրամ.
3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ) 680 դրամ:

Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Ալլա

Նայեք ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ 2003 թվականի դեկտեմբերի 17-ի Օրենքը։

Հերմինե

ժամավճարով աշխատանքի ընդունելու դեպքում պետք է սահմանված ժամերը բաժանելու արդյունքում չստանաք օրենքով սահմանված 547 ՀՀ դրամից պակաս ժամային դրույքաչափ, ներառյալ՝ հարկերը, այնուհետև ստացված ժամային դրույքաչափը կարող եք բազմապատկել աշխատած ժամերով և ստանաք վճարվելիք գումարը: